Լիլուն հրապարակել է որդու լուսանկարը

20:48   16 օգոստոսի, 2018

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ Instagram-ի իր էջում: Սովորաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է գայթակղում իր հրապարակած լուսանկարներով, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում:

Այսօր երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է իր որդուն՝ փոքրիկ Ռոբերտին, ով նստած է մեքենայի մեջ)))

Լուսանկարին կից Լիլուն գրել է. «Ռոբերտ», իսկ հեշթեգերում նշել է #իմ կյանք, #իմ տղա, #Լոս Անջելես բառերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն լուսանկար էր հրապարակել ծովափից, որում բավականին սեքսուալ տեսք ուներ: Լիլուն գայթակղիչ կեցվածքով լուսանկարվել էր ծովի ֆոնին: Նա ներկայացել էր լողազգեստով, այսպիսով միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրելով՝ մարմնի շքեղ կառուցվածքը: Այս հրապարակումը երգչուհու կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:

 



© NEWS.am STYLE