Հռիփսիմե Հակոբյանը ներկայացել է նուրբ դիմահարդարմամբ

21:25   16 օգոստոսի, 2018

Հռիփսիմե Հակոբյանը հայկական երգարվեստի այն երգչուհիներից է, ովքեր երբեք չեն վարանում ներկայանալ պարզ ու նուրբ դիմահարդարմամբ, իսկ երբեմն նույնիսկ առանց դրա:

Հռիփսիմեն հաճախ է Instagram-ի իր էջում հրապարակում նմանատիպ լուսանկարներ: Այս անգամ եւս երգչուհին ուրախացրել է հետեւորդներին ու նոր լուսանկարներ է ներկայացրել իր միկրոբլոգում:

Արեւոտ լուսանկարներում Հռիփսիմեն վարդագույն երանգի շրթներկով է, իսկ աչքերն ընդգծված են նրբորեն: Երգչուհին առօրեական ոճում է ներկայացել՝ նախընտրելով սեւ բլուզ:



Այս լուսանկարները որեւէ կերպ մեկնաբանված չեն Հռիփսիմեի կողմից: Նա միայն հրապարակմանը կից նշել է, որ լուսանկարներն արված են Դիլիջանում: Մեկնաբանությունների դաշտում ակտիվություն են դրսեւորել երկրպագու-օգտատերերը:



Ի դեպ, ավելի վաղ երիտասարդ երգչուհին տեղադրել էր լուսանկար, որտեղ դասական լուքով էր եւ վառ դիմահարդարմամբ:

Այդ հմայիչ լուսանկարին կից նա շնորհակալություն էր հայտնել իր երկրպագուներին՝ սիրո եւ գնահատականի համար, ինչպես նաեւ անդրադարձել էր չարությամբ առաջնորդվող մարդկանց՝ գրելով. «Անչափ շնորհակալ եմ սիրելիներս այսչափ մեծ սիրո եվ գնահատանքի համար: Երջանիկ եմ ու հպարտ որ ունեմ Ձեզ....Հավատացեք յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ինձ էլ ավելի թեւեր են տալիս: Իսկ չարությամբ առաջնորդվող մարդկանց թող որ Աստված բարություն տա: Սիրում եմ Ձեզ անչափ: Շաատ շուտով խոստանում եմ շաաաաատ մեծ անակնկալ Ձեզ համար»:



© NEWS.am STYLE