Մկրտիչ Արզումանյանը՝ տաքսիստների մասին (ֆոտո)

21:47   16 օգոստոսի, 2018

Հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանն իր դրական լիցքերով պարուրված հրապարակումները օրեցօր համալրում է նորերով: Նա պարբերաբար ուրախացնում է Instagram-ի հետեւորդներին նոր ու յուրահատուկ հրապարակումներով, որոնք քչերին կարող են անտարբեր թողնել:

Մկոն ամեն անգամ տարբեր հումորային կերպարներով է ներկայանում, այս անգամ նա մեքենայի ղեկին է պատկերված, իսկ իր տեսքին համ ու հոտ են հաղորդում բեղերը:



Լուսանկարին կից դերասանը մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Դու դու չես, երբ տաքսիստ ես ու մանր ունես»:

Ավելի վաղ դերասանը հրապարակել էր լուսանկար, որում ինքն ու որդին գտնվում էին կանանց համար նախատեսված ներքնազգեստի բաժնում: Լուսանկարում Մկոն մի փոքր կաշկանդված տեսք ուներ:

Զվարճալի լուսանկարը հումորիստը մեկնաբանել էր՝ հրապարակմանը կից գրելով. «Էս ու՞ր ենք ընկել, այ բալամ…»:



© NEWS.am STYLE