Շքեղ Քիմ Քարդաշյանը՝ դեղին ուլտրա կարճ զգեստով

22:45   16 օգոստոսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում կրկնապատկել է իդեալական մարմին կերտելու ջանքերը: Նա պարբերաբար հայտնվում է հանրության ու պապարացիների ուշադրության կենտրոնում՝ ցուցադրելով շքեղ կազմվածքը:

Այս անգամ 37-ամյա գեղեցկուհուն տեսել են Մայամիում: Նա ընտրել է Versace  բրենդի դեղին, ուլտրա կարճ զգեստ, որն ընգգծել է նրա մարմնի բոլոր առավելությունները:



Քիմն ընթրիքի է գնացել Քարդաշյան-Ջեններ գերդաստանի մտերիմներից մեկի՝ Լարսա Պիպենի հետ:





Քիմի լուքը բավականին մինիմալիստական է, սակայն զուրկ չէ շքեղությունից: Բնական է, որ նման կազմվածքով աստղը հրաշալի տեսք կունենա անգամ ամենահասարակ թվացող զգեստով:



Քիմն ամբողջացրել է տեսքը կիսաթափանցիկ նավակ-կոշիկներով, որոնք վերջին ժամանականերս կարծես գրավել են հայուհու սիրտը: Ռեալիթի-շոուի աստղը կիսով չափ վեր է հավաքել վարսերը՝ շեշտելով դիմագծերն ու նուրբ դիմահարդարումը:



                                                                                                              Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                            Լուսանկարները՝ Splashnews-ի



© NEWS.am STYLE