Բիկինիով Քենդալ Ջենները պարծենում է շքեղ մարմնով զբոսանավի վրա

23:45   16 օգոստոսի, 2018

Վերջին ժամանակահատվածում Քենդալը կարծես առօրյա հոգսերից փախուստի է դիմել իր բոյֆրենդի՝ Բեն Սիմոնսի հետ: Քարդաշյան-Ջեններ քույրերից միակը, ով պրոֆեսիոնալ մոդելի կարիերա է սկսել, առիթը բաց չի թողնում պարծենալ մոդելային ստանդարտներին համապատասխանող մարմնով:



Այս անգամ Քենդալը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, երբ Մեքսիկայում զբոսանավի վրա զվարճանում էր ընկերների ու քրոջ՝ Քլոեի շրջապատում:



Ինչպես միշտ, առաջինը աչքի է զարնում 22-ամյա սուպերմոդելի անթերի կազմվածքը, որը նա շեշտել էր՝ ընտրելով կանաչ բիկինի: Քլոեի ընտրությունը կանգ էր առել կարմիր լողազգեստի վրա: Վերջինս, կարելի է ասել, Պամելա Անդերսոնի հայտնի կարմիր բիկինիի ոճում է:



Ուշադրություն են գրավում նաեւ Քենդալի ականջօղերը, որոնք հիշեցնում են հայտնի մոդել Էմիլի Ռատաժկովսկու ոճը:






                                                                                                      Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                         Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE