Եվգենի Պետրոսյանին զվարճացրել է իր թանկարժեք ժամացույցը վերցնելու կնոջ ցանկությունը

10:15   17 օգոստոսի, 2018

Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին է գրում ամբողջ ռուսական մամուլը, իսկ որոշ լրագրողներ արդեն պարզել են, թե ով է 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնական-սիրուհի Տատյանա Բրուխունովան:

Սակայն այսօր խոսքը կվերաբերի ոչ թե նրան, այլ Պետրոսյանին սնանկացնելու երգիծաբանի նախկին կնոջ ցանկությանը:

Եվգենի Պետրոսյանին զվարճացրել է իր ձեռքի ժամացույցը վերցնելու նախկին կնոջ ցանկությունը: Ստեպանենկոն միանգամայն լուրջ է տրամադրված. ժամացույցը, պարզվում է, նույնպես մտնում է «համատեղ ձեռք բերած ուվեցվածքի» կարգի մեջ: Մինչդեռ Եվգենին Վահանովիչը պահի լրջության մեջ չի խորացել. նրա փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով՝ երգիծաբանը ծիծաղել է կողակցի պահանջների այդ կետի վրա:

Եվգենի Պետրոսյանին հաճախ են տեսել Portugieser Perpetual Calendar բարդացված մոդելի շվեյցարական մակնիշի IWC Schaffhausen ոսկե ձեռքի ժամացույցով: Այսպիսի ժամացույցները ավելի քան 2,5 մլն ռուբլի արժեն: Ելենան հենց այդ ժամացույցն է ուզում:

Փաստաբանի կարծիքով՝ Ելենա Ստեպանենկոն ապահարզանի գործընթացի հանդեպ ցուցադրում է մանրակրկիտ եւ համալիր մոտեցում: Ավելի վաղ Ժորինը հայտնել էր, որ նա պահանջել է Պետրոսյանի ժամացույցն ընդգրկել բաժանման ենթակա ունեցվածքի ցանկի մեջ՝ դրամական միջոցներ, նկարներ, հնաոճ իրեր, արձանիկներ եւ գրքեր:

Մինչդեռ այդ ցանկի մեջ չի ներառել իր ոսկյա զարդերը: Սակայն Պետրոսյանի պաշտպանությունը փաստաթղթեր է պատրաստում, որոնցից հետեւում է, որ մատանիները, ականջօղերը եւ ապարանջանները Ստեպանենկոյին նվիրվել են, այնպես որ՝ դրանք եւս կարող են մտնել համատեղ կուտակած ունեցվածքի ցանկի մեջ:

Իսկ մինչ երկու կողմի իրավաբանները ցուցակներ են պատրաստում, դատական կատարածուները չեն կարող սկսել իրենց պարտականությունների կատարումը: Նրանք չեն կարող հայտնվել Պետրոսյանի բնակարանում, որն ավելի վաղ պահպանության է հանձնվել նույն Ստեպանենկոյի պատասխանատվությամբ:



Աղբյուրը՝ «Դնի»



© NEWS.am STYLE