Համաշխարհային աստղերը՝ Արետա Ֆրանկլինի մահվան մասին

00:35   17 օգոստոսի, 2018

76 տարեկան հասակում, երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, մահացել է Արետա Ֆրանկլինը: Երգչուհին համարվում էր սոուլի թագուհին, իսկ ըստ Rolling Stone–ի՝ պատմության լավագույն երգչուհին:

Արետա Ֆրանկլինի մահը սառը ցնցուղ էր ոչ միայն երկրպագուների, այլեւ համաշխարհային երգարվեստի մի շարք աշխարհահռչակ ներկայացուցիչների, այլ աստղերի համար:



Twitter-յան տիրույթում չեն դադարում գրառումներն ու ափսոսանքի խոսքերը: Ստորեւ ներկայացնենք դրանցից մի քանիսը:

«Իմ իմացած ամենալավ վոկալիստն աշխարհում. Արետա Ֆրանկլին» , - գրել է Ջոն Լեջենդը:



«Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա: Արետան ոչ միայն փայլուն երգչուհի էր, այեւ իրավունքների համար պայքարող քաղաքացի, ով իր ազդեցությունը թողեց աշխարհում» , - գրել է ամերիկյան երգչուհի-դերասանուհի Բարբարա Ստրեյզանդը:



Ռեփեր Ջուսի Ջի. «Հանգչիր խաղաղությամբ, սոուլի թագուհի Արետա»:



«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Լիա Թոմփսոնը գրել է. «Մի անգամ պատիվ եմ ունեցել երգել Արետայի համար, նա շատ բարի էր: Դա իմ կյանքի ամենապայծառ պահերից մեկն էր»:







                                                                             Լուսանկարները՝ AP, Instagram, Twitter



© NEWS.am STYLE