Սքարլեթ Յոհանսոն եւ Անջելինա Ջոլի. Forbes-ը ներկայացրել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը

11:20   17 օգոստոսի, 2018

Պաշտում ենք աստղային վարկանիշները: Հեղինակավոր Forbes պարբերականը  ներկայացրել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամենամյա ավանդական վարկանիշը: Ցուցակը գլխավորում է անզուգական Սքարլեթ Յոհանսոնը, ում հաջորդում է Անջելինա Ջոլին եւ Բրեղ Փիթի մյուս նախկինը կինը՝ Ջենիֆեր Էնիսթոնը:

Հետաքրքիր է, որ անցյալ տարի 33-ամյա Սքարլեթը անգամ տասնյակում չէր, իսկ առաջին տեղն է գրավել «Վրիժառուների» համար ստացած հոնորարների շնորհիվ: Սեւ այրի Նատաշա Ռոմանոֆի դերը Սքարլեթին դարձրեց վարկանիշ-2018-ի առաջնորդը:

1. Սքարլեթ Յոհանսոն

Տարեկան եկամուտը՝ 40,5 մլն դոլար

2. Անջելինա Ջոլի

Տարեկան եկամուտը՝ 28 մլն դոլար

Մինչ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն երկրպագուներին տանջում են իրենց ապահարզանով, որը ձգվում է 2 տարի, Էնջին միլիոններ է վաստակում:

43-ամյա դերասանուհին 28 մլն դոլար է վաստակել: Անցյալում մի քանի տարի Անջելինան ստացել է տարեկան հազիվ 5-8 միլիոն: Սակայն դիսնեյան հեքիաթ «Մալիֆիսենտա 2»-ի շարունակության հոնորարը (ֆիլմի նկարահանումները կատարվել են այս ամառ Լոնդոնում) նրան է վերադարձրել ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների իր վարկանիշը:

3.Ջենիֆեր Էնիսթոն

Տարեկան եկամուտը՝ 19,5 մլն դոլար

Փիթի նախկին կինը հիմնականում վաստակում է ոչ թե ֆիլմերի, այլ գովազդի հոնորարներով: Էնիսթոնը գովազդում է Emirates ավիաընկերությանը, Smartwater ջուրը եւ Aveeno կոսմետիկ միջոցները: Սակայն սա դեռեւս մանրուք է, Ջենիֆերի համար հաջորդ տարին, հավանաբար, ավելի հաջողակ կլինի: Քանի որ նա սերիալում նկարահանվելու պայմանագիր է կնքել, որտեղ Ռիզ Ուիզերսփունի հետ գլխավոր դերն է կատարելու: Սիթքոմի սցենարը գրում է «Խաղաթղթային տնակի» պրոդյուսեր Ջեյ Կարսոնը: Ասում են, որ ենթադրաբար 60 րոպե տեւողությամբ յուրաքանչյուր սերիայի համար Էնիսթոնը կստանա 1,25 մլն դոլար:

4. Ջենիֆեր Լոուրենս

 

Տարեկան եկամուտը՝ 18 մլն դոլար

5. Ռիզ Ուիզերսփուն

 

Տարեկան եկամուտը՝ 16,5 մլն դոլար («Մեծ փոքր սուտ» սերիալի պրոդյուսերները Ուիզերսփունին յուրաքանչյուր սերիայի համար վճարում են 1 մլն դոլար)

6. Միլա Կունիս

Տարեկան եկամուտը՝ 16 մլն դոլար

7. Ջուլիա Ռոբերթս

Տարեկան եկամուտը՝ 13 մլն դոլար

8.Քեյթ Բլանշեթ

Տարեկան եկամուտը՝ 13 մլն դոլար

9. Մելիսա Մաքքարթի

Տարեկան եկամուտը՝ 12 մլն դոլար

10. Գալ Գադոթ

Տարեկան եկամուտը՝ 10 մլն դոլար



© NEWS.am STYLE