Շքեղ Քիմ Քարդաշյանը՝ երեխաների հետ Մայամիում հանգստանալիս

12:12   17 օգոստոսի, 2018

Մինչ մենք պատրաստվում ենք այցելել այսօրվա հանրահավաքին, որին մտադիր ենք գնալ եւ լսել մեր վարչապետին, Քիմ Քարդաշյանն իրեն արձակուրդ է տվել եւ ուղեւորվել Մայամի հանգստանալու:

Հենց այստեղ էլ նրան նկատել են տեղի պապարացիները, որոնք արագ են կողմնորոշվել եւ հասցրել տասնյակ լուսանկարներ կատարել, մինչեւ Քիմի թիկնազորը չի զբաղվել նրանցով:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 37-ամյա աստղը ընկերների հետ ժամանակ է անցկացրել զբոսանավում, որոնց թվում է եղել նաեւ նրա լավագույն ընկեր Ջոնաթան Չեբանը:

Դե, իհարկե, նրա հետ էին նաեւ 5-ամյա դուստր Նորթը եւ 2-ամյա որդի Սեյնթը:

Ի դեպ, Սեյնթը երեկ «հայտնվել» է իր մայրիկի հեռախոսի տեսախցիկում, երբ որոշել է ռեստորանում ռեփ պարել)))) Քանյե Ուեսթի եւ Քիմի որդին բարձրացել է աթոռի վրա եւ պարել ռեփեր Փիթի Պաբլոյի կատարած Raise Up երգի տակ:

Փոխնակ մայր Չիկագոյից ծնված նորածնին Քիմը դեռեւս ոչ մի տեղ չի տանում:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega-ի



© NEWS.am STYLE