Անժելա Սարաֆյանը դաշնամուր նվագելու մաստեր կլաս է ցույց տվել

14:14   17 օգոստոսի, 2018

Հայուհիները տաղանդավոր են ամեն ինչում: «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղ Անժելա Սարաֆյանը դաշնամուր նվագելու մաստեր կլաս է ցուցադրել:

Դերասանուհին հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչ հմտությամբ է նա դաշնամուր նվագում, ինչն էլ միկրոբլոգի իր էջի հետեւորդների կողմից դրական մեկնաբանությունների ալիք է բարձրացրել:

Նշենք, որ դերասանուհին ունի ընդհամենը 90հազար հետեւորդ եւ ամեն օր ակտիվ չի միկրոբլոգում, չի տեղադրում գրառումներ ու զանազան լուսանկարներ, որպեսզի հետեւորդներ հավաքի:

A post shared by AngelaSarafyan (@angelasarafyan) on

«Քաղցր երազանքներ: Նկարահանված է Կարբիս Սարաֆյանի կողմից (նրա եղբայրն է) », - մեկնաբանել է տեսանյութը Անժելան իր Instagram-ում:



© NEWS.am STYLE