Սկանդալային ռուս դերասանը օդանավում հարբած դեբոշ է սարքել

13:12   17 օգոստոսի, 2018

Սկանդալային ռուս դերասան Ալեքսեյ Պանինը օդանավում հարբած դեբոշ է սարքել, հայտնում է «ԿՊ»-ն:

40-ամյա դերասանը «աղմկել» է Սիմֆերոպոլ-Մոսկվա չվերթ կատարող օդանավում:

Պանինի պատճառով օդանավը վերադարձել է Սիմֆերոպոլ, որտեղ դերասանին չվերթից իջեցրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Ուղեւորներից մեկը իր միկրոբլոգում հրապարակել է դերասանի լուսանկարները եւ գրել, որ Պանինը «օդանավի մեջ հարբած քայլել է եւ ուղեկցորդներին չի ենթարկվել»:

«Նրա պատճառով օդանավը վերադարձրել են Սիմֆերոպոլի օդանավակայան, ոստիկանություն կանչել, նրան չվերթից կիջեցնեն»,- նշել է այս միջադեպի վկան:

Արդյունքում իրավապահները Պանինին օդանավից դուրս են բերել



© NEWS.am STYLE