Գարիկ Մարտիրոսյանի կինը բացատրել է, թե ինչու մերկ չի լուսանկարվում

15:12   17 օգոստոսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը շարունակում է իր Instagram-ում հետաքրքիր գրառումներով լուսանկարներ հրապարակել:

Ուշադիր հետեւորդները երեւի նկատել են, որ Գարիկ Մարտիրոսյանի կինը երբեք չի հրապարակում այնպիսի լուսանկարներ, որոնցում նա մերկ է կամ կիսամերկ, ինչպես անում են ռուսական շոու-բիզնես շատ աստղեր:

Հենց այս թեմային էլ հայ շոումենի կինը որոշել է միկրոբլոգի իր էջի հերթական գրառումը նվիրել:

«Ինձ հաճախ հարցնում եք, ոմանք հետաքրքրասիրությամբ, ոմանք էլ զայրույթով. «Որքա՞ն հագուստ ունեք, ձեր զգեստապահարանը ռեզինե՞ է» Որքա՞ն գումար եք ծախսում հագուստի վրա» եւ այլն, եւ այլն: Պատասխանում են ցավոտ հարցերին: Աղջիկներ գնեք ոչ միայն նորաձեւ հագուստ, այլեւ որոնք դուրս են ներաձեւությունից, եւ որոնց գրագետ համադրության շնորհիվ միշտ լավ տեսք կունենք: Ես արդեն մեծ աղջիկ եմ ոչ փոքր տարիքի, իսկ Ինսթագրումում ընդհամենը երկու տարի է ինչ կամ: Եվ հասկացեք, իմ էջը հագուստի մասին չէ: Պարզապես առանց հագուստի ես լուսանկարվել չեմ ցանկանում!!!Հ.Գ. Սովորեք կրել must have-ն այնպես, որ բոլորը հարցնեն, թե որտեղի՞ց ես այդպիսի գեղեցկությունը ձեռք բերել», - գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE