Ռուսական մանկական ճամբարում արգելել են լսել Կիրկորովի, Բուզովայի եւ Թիմաթիի երգերը

20:12   17 օգոստոսի, 2018

Նիժնի Նովգորոդ քաղաքի մանկական ճամբարում արգելել են լսել Կիրկորովի, Բուզովայի եւ Թիմաթիի երգերը, հայտնում է «КП»-ն:

Նովգորոդ մարզի «Օլիմպիեց» մանկական ճամբարի հայտարարությունների տախտակին հայտնվել է վտանգավոր երաժշտության, այսպես կոչված «սեւ ցուցակ»: Դրանում ներգրավված են այնպիսի արտիստներ, որոնց ստեղծագործությունները ղեկավարության կարծիքով կարող են վատ օրինակ ծառայել երեխաների համար: Դրանք են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Lil Pump-ը, Սկրիպտոնինգը, Էլջեյը, LSP-ին, Մոնետոչկան, Թիմաթին, Face-ը, Pharaoh-ը, Օլգա Բուզովան:

Արգելված են այնպիսի ստեղծագործույուններ, որոնց մեջ կան այնպիսի բառեր, ինչպիսիք են «հարբած», «ծխում ենք», «ռեփ», «տալ», «խաղալ» եւ այլն: Վետո է դրված նաեւ այնպիսի երգերի վրա, որոնց բովանդակությունը պարունակում է հայհոյանք, գաղտնի իմաստ, ռասայական եւ էթնիկական խտրականություն:

Ռոսպոտրեբնադզորն աջակցել է ճամբարի տնօրենի նախաձեռնությունը՝ մի շարք երգիչների երաժշտության արգելումը հաստատության դիսկոտեկներում: Հաստատությունում գտնում են, որ երիտասարդ սերնդին պետք է պաշտպանել «կործանարար ինֆորմացիայի ազդեցությունից»:

Ինչպես հայտնում են Նովգորոդ մարզի Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները,  անչափահասների համար արգելված ինֆորմացիոն արտադրանքը չի կարող տարածվել մանկական հաստատություններում եւ 100 մետր հեռավորության վրա:

Ճիշտ է, երաժշտությունը նախատեսված է «18+» լսարանի համար, ինչի մասին հաճախ հիշեցնում են երաժիշտները: Դրանց մասին նշվում է նաեւ պաստառների վրա: Դեռահասներին, սակայն, դա չի կանգնեցնում:



© NEWS.am STYLE