«Նա երջանիկ էր ու դրանից՝ աստվածային գեղեցիկ». Լիլի Մորտոյի խորը դեկոլտեով զգեստով լուսանկարը

14:34   17 օգոստոսի, 2018

Սկանդալային այս շիկահեր գեղեցկուհի Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իրեն հասցեագրված վատ մեկնաբանություններից, քանի որ գրեթե ամեն օր սկանդալային շիկահերը միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը ավելացնում է նորերով` ցուցադրելով բարեմասնւթյունները:

Նրա նոր հրապարակումը եւս բացառություն չէ: Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը խոսել է երջանկության մասին: Նա ռուսերեն լեզվով գրել է. «Նա երջանիկ էր եւ դրանից անասելի գեղեցիկ»:

Հիշեցնենք, որ օրերս սկանդալային շիկահերը մերկացրել էր կուրծքը: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը կրկին խոսել էր սիրո, սիրած էակի համար խենթանալու մասին: Նա ռուսերեն լեզվով գրել էր.

«Շրթունքներով հպվել սիրելի մաշկին եւ սիրո բաժակն ըմպել մինչեւ վերջ… Աստված իմ, ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան խենթանալը միմյանց հանդեպ»:

 



© NEWS.am STYLE