Ռոբերտ Դե Նիրոն դարձավ 75 տարեկան. նրա մասնակցությամբ 5 բազմաժանր ֆիլմեր, որոնք առաջարկում ենք դիտել

15:25   17 օգոստոսի, 2018

Աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դե Նիրոն այսօր՝ օգոստոսի 17-ին, նշում է ծննդյան 75-ամյակը:

Դե Նիրոյի նկարահանման մեկնարկը տրվել է  1963 թ-ին՝ «Հարսանեկան երեկույթ» ֆիլմով, իսկ այսօր հոլիվուդյան մեծ ընտանիքն անհնար է պատկերացնել առանց այս հմայիչ ու խարիզմատիկ դերասանի: Կարիերայում հաջողությունները Դե Նիրոյին արժանացրել են ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներին, այդ թվում՝ «Ոսկե Գլոբուս» եւ «Օսկար»:

Հոլիվուդյան աստղի մասնակցությամբ նախագծխերը բազմազան են ու բազմաժանր: Դրանցից մի քանիսն առաջարկում ենք այսօր դիտելու համար:

«Տաքսիստը»/Taxi Driver

«Լավ տղաները»/Goodfellas

«Կնքահայրը 2»/The Godfather Part II

«Փորձաշրջան անցնողը»/The Intern

«Ծանոթություն ծնողների հետ»/Meet The Parents



© NEWS.am STYLE