«Ժպիտը կնոջ լավագույն շպարն է». Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը

16:11   17 օգոստոսի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում: Սցենարիսն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Դիանան իր տեղադրած լուսանկարում հանդես է եկել ամառային տեսքով: Նա կրում է ամառային, զոլավոր վերնազգեստ, սպիտակ տաբատ: Հմայիչ լուսանկարին լից սցենարիստը կատարել է հետեւյալ մեկնաբանույունը. «Ժպիտը կնոջ թերևս լավագույն շպարն է...»:

Նշենք, որ Դիանան իր ամառային հանգիստն է վայելում ԱՄՆ-ում, որտեղից էլ միկրոբլոգի իր հետեւորդների հետ ամեն օր կիսվում է գեղեցիկ լուսանկարներով:

Ավելի վաղ սցենարիստը միկրոբլոգի իր հետեւորդներին լուսանկար էր ներկայացրել, որում   Դիանան նուրբ ու հասարակ կերպարով էր՝ ճերմակ վերնահագուստը շեշտել էր Դիանայի արեւայրուքը:

Իր հրապարակած լուսանկարին կից Դիանան խոսել էր մարդկային որակների մասին: Նա գրել էր. «Թերևս բարությունն ու պարզությունը փրկեն մարդկությանը...»:

 

 



© NEWS.am STYLE