Britain's Got Talent հաղորդման աստղին սպանել են Լոնդոնի իր բնակարանում

18:14   17 օգոստոսի, 2018

Britain's Got Talent հաղորդման աստղին՝ Սիմոնա Քերրին սպանել են Լոնդոնի իր բնակարանում

Ինչպես գրում է Mirror-ը, 31-ամյա աղջկան իր բնակարանում գտել են մահացած: Նրա մարմնի վրա եղել է դանակի մի քանի հարված: Հարեւանները ոստիկանություն են կանչել, այն բանից հետո, երբ նրա բնակարանից բղավոցներ են լսել: Օրինապահ մարմիններն անմիջապես արձագանքել են ահազանգին, կոտրել են դուռը եւ գտել են հազիվ շնչող Սիմոնային: Բժիշկները մոտ մեկ ժամ փորձել են ուշքի բերել երգչուհուն, սակայն նրան փրկել չի ստացվել: Ոստիկանությունը բռնել եւ սպանույթյան մեջ կասկածում է 40-ամյա Դեզմոնդ Սիլվային:

Տղամարդը դատարան կներկայանա վաղը:

Սիմոնան հայտնի է դարձել բրիտանական տաղանդների շոուից: Նա ներկայացել է երգչախմբի հետ, որը բաղկացած է կատարողներից, որոնք տառապում են սակավարյունությամբ, նաեւ մարդկանցից, որոնք ունեն այդ հիվանդությամբ տառապող հարազատներ: Սիմոնայի 6-ամյա որդին այդ հիվանդությունից մահացել է երեք տարի առաջ: Երգը նրան օգնել է, որպեսզի վերադառնա կյանք:



© NEWS.am STYLE