«Մենք լավագույնս դրսեւորվում ենք այն ամենի մեջ, ինչի համար վճարվում ենք». Շոն Պենը նշում է 58-ամյակը (ֆոտո/վիդեո)

17:32   17 օգոստոսի, 2018

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Շոն Պենն այսօր նշում է ծննդյան 58-ամյակը: Դերասանը կինոաշխարհի ամենահեղինակավոր՝ «Օսկար» մրցանակի դափնեկիր է: Իր էկրանային դեբյուտը Պենը կատարել է հոր՝ ռեժիսոր Լեո Պենի Little House on the Prairie հեռուստասերիալում՝ նկարահանվելով փոքրիկ էպիզոդում:

Այսօր հոլիվուդյան աստղը կարող է հպարտանալ իր մասնակցությամբ մի շարք հեղինակավոր ֆիլմերով, որոնցից են՝ «Խորհրդավոր գետը», «Ես Սեմն եմ», «Կյանքի ծառը», «Հարվի Միլք», «Թարգմանչուհին» եւ այլն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա արտահայտած մտքերից մի քանիսը:

«Ես սիրում եմ խաղալ: Իսկապես, իմ ամենամտերիմ ընկերները դերասաններ են»:

«Կարծում եմ՝ կյանքն իռացիոնալ մոլուցք է»:

«Յուրաքանչյուրիս ներսում էլ կա եւ լույս, եւ խավար»:

«Մենք լավագույնս դրսեւորվում ենք այն ամենի մեջ, ինչի համար վճարվում ենք»:

«Եթե դու ջանք ես թափում եւ մի նկարում արտահայտում ես երկու միտք, ուրեմն՝ արդեն խաղի հաղթող ես դարձել»:

«Ես նկարահանվել եմ կատակերգություններում, որոնք նույնքան հուզիչ են ինձ համար եղել, որքան դրամաները»:

«Ես իմ կարծիքը հայտնում եմ իմ մասնակցությամբ ցանկացած ֆիլմի մասին»:

«Ամուսնությունը հեշտ բան չէ, բայց սովորաբար այն լավ բան է»:

«Սերը փոխադարձ երեւույթ է. այն չի կարող գոյություն ունենալ միայն մի կողմի զգացմունքով»:

«Այս փուլում ինձ համար ամենամեծ պարգեւը հեռուստադիտողի կողմից պահանջված լինելն է»:

Լուսանկարները՝ Eric Ray Davidson



© NEWS.am STYLE