Բրիթնի Սփիրսին պարտավորեցրել են նախկին ամուսնուն վճարել 110 հազար դոլար

19:17   17 օգոստոսի, 2018

Հիանալի է լինել Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը, տանը նստած ես, իսկ քեզ դեռ գումար են վճարում: Բրիթնի Սփիրսի եւ նրա նախկին ամուսնու՝ Քեվին Ֆեդերլայնի միջեւ սկանդալը սկսվեց համատեղ երեխաների համար ապրուստավճար վճարելուց:

EOnline-ը հայտնում է, որ 36-ամյա հայտնի երգչուհին արդեն մի քանի տարի է, ինչ դատական գործընթացի մեջ է գտնվում նախկին ամուսնու հետ՝ համատեղ որդիների՝ 12-ամյա Շոնի եւ 11-ամյա Պրեստոնի ապրուստավճար վճարելու համար: Անցած տարի երգչուհու նախկին ամուսինը ստանում էր ամսական 20 հազար դոլար, սակայն, դա  նրա համար քիչ էր եւ փետրվա ամսին նա դիմել է դատարան՝ ապրուստավճարի գումարը երկու անգամ բարձրացնելու պահանջով, քանի որ երեխաները մեծանում են եւ, բնականաբար, նրանց համար նախատեսված ծախսերն էլ են աճել: Այն ժամանակ դատարանը մերժել է խնդրանքը, սակայն, Քեվինը չի հանձնվել եւ երկրորդ անգամ է դիմել՝ եռապատկելով պահանջվող գումարը (այսինքն՝ ամսեկան 60 հազար դոլար):

Այօսր հայտնի է դարձել, որ Բրիթնիին պարտավորեցրել են նախկին ամուսնուն վճարել 110.000 դոլար: Համաձայն դատական փաստաթղթերի, որոնք առկա են E! Կայքի մոտ, այդ գումարները ծառայելու են «փաստաբանական ծախսերի եւ հարկերի, ինչպես նաեւ Benchmark Resolution Group ընկերության փաստաբաններին պարգուատրելու համար»: Ֆեդերլայնի հաշվարկներով Բրիթնին աշխատում է տարեկան մոտ 35 միլիոն դոլար, իսկ նա՝ 35 հազար, այնպես որ չի կարող միայնակ ժառանգներին ապահովել իրենց «արժանի կյանքով»:

Հիշեցնենք, որ 2008թ.-ին, նյարդային խանգարումների եւ թմրանյութեր օգտագործելուց հետո, Բրիթնիին ճանաչել են անկարող, իսկ երեխաների խնամքը անհայտ ժամկետով հանձնվել է հորը, որը մինչեւ հիմա տնօրինում է աստղի գումարները: Բացի այդ, դատարանի որոշմամաբ երեխաներն ապրում են Քեվինի հետ:



© NEWS.am STYLE