«Реальные пацаны» սերիալի հայ դերասանը պետությունից 1 մլրդ ռուբլի է պահանջել

16:36   17 օգոստոսի, 2018

Գործարար եւ դերասան Արմեն Բեժանյանը, ով «Реальные пацаны» սերիալում կերտել էր Արմենկայի դերը, դատի է տվել Ռուսաստանին՝ պահանջելով կոմպեսացում՝ 2016թ.-ին անօրինական քրեական հետապնդման համար: Ura.Ru-ին Արմենը պատմել է, որ օգոստոսի 15-ին դատական հայց է ներկայացրել Իսինսկի շրջանի դատարան: Դերասանը պետությունից պահանջում է միլիարդ ռուբլի, որպես բարոյական նվասի կոնպենսացիա՝ անօրինական քրեական հետապնդման համար (այս սկսվել է 2016թ.-ին):

«Ես դատարանում ապացուցել եմ, որ իմ հանդեպ իրականացվել են անօրինական քննչական գործողություններ: Ի դեպ, դա պարզ էր հենց սկզբից: Սակայն, հետապնդումը շարունակվում էր, ԶԼՄ-ներում բազմաթիվ վատ հրապարակուներ եղան իմ մասին», - հայտարարել է նա: Բեժանյանի խոսքերով նա ցանկանում է, որ պատկան մարմինները պատասխանատվության ենթարկվեն, որոնք «ՌԴ գերբի ներքո թաքնվելով անօրինական գործողություններ են իրականացրել»:

Փետրվարի վերջին հենց այդ նույն դատարանը բիզնեսմենին տուգանել էր 100 հազար ռուբլով: Գործարարին մեղադրել են նրանում, որ նա անօրինական գրանցել էր վարձակալության սկզբունքով վերցված հողատարածքը, որպես կիսակառույց օբյեկտ, որպեսզի խնայեր վարձավճարը: Դատարանը չեղյալ է համարել որոշքւմը եւ Բեժանյանին իրավունքների վերականգնման հնարավորություն է տվել:

Բեժանյանը Ուրալում հայտնի գործարար է: Արմենկան («Реальные пацаны» սերիալի գլխավոր հերոս՝ Կոլյանի խորթ հայրը) նրա միակ դերն է ֆիլմում:



© NEWS.am STYLE