Նիկի Մինաժը Vogue Arabia-ի շապիկին՝ Christian Siriano-ի 10 000 դոլարանոց զգեստով

22:12   17 օգոստոսի, 2018

Նա 35 տարեկան է եւ երկուշաբթի ուշ երեկոյան, երբ Հայաստանում կլինի վաղ առավոտ նա կբարձրանա MTV Video Music Awards – 2018 մրցանակաբաշխության բեմը եւ կկատարի մի քանի հիթ: Խոսքը Նիկի Մինաժի մասին է, ով մի քանի օրից ներկա կլինի ոչ միայն երաժշտական մրցանակաբաշխությանը, այլ նաեւ Vogue Arabia ամսագրի շապիկին եւ էջերին, ի դեպ միանգամից երկու շապիկներին:

Ամսագրի սեպտեմբերյան համարը Նիկին զարդարել է իրենով, որում կրում է Christian Siriano ապրանքանիշի զգեստ, որի արժեքը, զգույշ չընկնեք, 10 000 դոլար է (գլխավոր լուսանկարը):

Իսկ երկրորդ շապիկին հայտնի երգչուհին ներկայացել է Marc Jacobs անսամբլով:

Ինչպես հայտնում է ET.com-ը, հրատարակության էջերում Մինաժը պատմել է, որ մինչեւ աշխարհահռչակ աստղ դառնալը նա աշխատել է ռեստորանում, որպես մատուցողուհի: «Ես ամեն օր ինձ ասում էի, որ պետք է դուրս գամ այս դժոխքից: Միշտ երազել եմ դառնալ սուպերաստղ: Ես խելացի, տաղանդավոր եւ կրեատիվ եմ, ես երգարվեստ եմ մտել ոչ խազերի համար: Ես լուրջ տրամադրված եմ մշտական հաջողության», - նշել է աստղը:

Ի դեպ, Նիկիի վերջին ալբոմը, որը անվանվել է Queen, դեռ չի արժանացել քննադատների գովասանքին: Իր վերջին ալբոմը երգչուհին թողարկել էր 2014թ.-ին:



© NEWS.am STYLE