Բենի, Սարգսի ու Աղվանի Ավետիսյաններ բենդն ու երաժշտական անակնկալը՝ երկրպագուներին

17:03   17 օգոստոսի, 2018

Դերասաններ Բեն Ավետիսյանն ու Աղվան Ավետիսյանը եւ երգիչ Սարգիս Ավետիսյանը հետաքրքիր անակնկալ են մատուցել իրենց երկրպագուներին: Բոլորովին վերջերս Բենն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքը, Աղվանն ու Սարգիսը միասին երգում են: Նրանց երաժշտական կատարումն անակնկալի էր բերել երկրպագուներին, որոնք դրական մեկնաբանություններ էին գրել տեսանյութի ներքո:

Այսպիսով՝ «Երեւի» հեռուստասերիալի դերասանները եւս մեկ երաժշտական կատարում են պատրաստել իրենց երկրպագուների համար, որը Բենը կրկին տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս անգամ Ավետիսյան ազգանունը կրող երեք դերասանները (Բենն ու Աղվանը զարմիկներ են) կատարել են Ռուբեն Հախվերդյանի «Նորից բացվում է լուսաբացը» երգը:

«Ավետիսյաններ բենդ, մաս 2: Ո՞ր երգը կցանկանայիք, որ լիներ հաջորդը»,-երկրպագուներից հետաքրքրվել է դերասանը:



© NEWS.am STYLE