«Կյանքը շատ կարճ է, որ գրկենք նրանց ում չենք սիրում». Էլեն Ասատրյանի հրապուրիչ սելֆին

18:03   17 օգոստոսի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Էլեն Ասատրյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ հաճախ է կիսվում գայթակղիչ լուսանկարներով, գեղեցիկ սելֆիներով ու տեսանյութերով:

Այսօր, հմայիչ հայուհին իր Instagram-ում հմայիչ սելֆի է հրապարակել, որին կից խոսել է սիրո մասին: Նա գրել է. «Կյանքը շատ կարճ է, որ գրկենք նրանց ում չենք սիրում։ Երբեք խղճահարությամբ սեր չնվիրեք ճահճում ապրողներին........»:

Ավելի վաղ Էլենը ցուցադրել էր իր առօրյա ոճը, որը հասարակ էր, բայց միեւնույն ժամանակ շատ ոճային: Դերասանուհին նախընտրել էր ջինսե կարճ կիսաշրջազգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը:



© NEWS.am STYLE