«Չեք պատկերացնի, թե որքա՜ն հաճելի է գիտակցել, որ ոչինչ հենց այնպես չի եղել». Արմինկան համարձակ կերպարում

19:04   17 օգոստոսի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ շիկահերներից մեկը՝ Արմինկան, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Այս անգամ Արմինկան իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում երգչուհին ներկայացել է համարձակ կերպարում: Իսկ գայթակղիչ լուսանկարին կից մեկնաբանության հատվախում Արմինկան պատմել մի դրվագ իր առօրյայից: Նա գրել է.«Այսօր մեքենաս լվացող մի հայ տղամարդ ասում է` էնքան եմ սիրում քո հին երգերը, հաջորդ անգամ հետդ անպայման cd բեր ինձ համար: Չեք պատկերացնի, թե որքա՜ն հաճելի է գիտակցել, որ ոչինչ հենց անյպես չի եղել»:

Ավելի վաղ երգչուհի իր էջի հետեւորդների ներկայացել էր սպորտային հանդերձանքով: Միկրոբլոգում տեղադրաված լուսանկարներում երգչուհին կրում էր սպորտային, մարմինն ընգծող տաբատ, վարդագույն, լայն վերնաշապիկ, իսկ աչքերին՝ մեծ արեւային ակնոց: 

Իսկ հրապարակումը մեկնաբանել էր  անգլերեն լեզվով հետեւյալ կերպ. «Ամառային գույներ»:



© NEWS.am STYLE