«Ճանապարհորդել, ուսումնասիրել, սովորել եւ ապրել». Կարճ կիսատաբատով Լուսինե Թովմասյանը

21:29   17 օգոստոսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ամառային, ընտանեկան հանգիստն է վայելում Հունաստանում: Գեղեցկուհին իր Instagram-ում ամեն օր հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում:  Գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, դստեր ժամանցը, ամուսնու հետ սիրառատ ու ջերմ լուսանկարներ: Այս շարքին ավելացել է նաեւ ամառային հանգստի մասին պատմող ֆոտոշարքը:

Լուսնին նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում նորկայացրել է ամառային իր նորաոճ լուքը՝ կարճ, ջինսե կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ:

Հմայիչ լուսանկարներին կից նա անգլերենով գրել է. «Ճանապարհորդել, ուսումնասիրել, սովորել եւ ապրել»:

Ավելի վաղ գեղեցկուհին իր միկրոբլոգում, նաեւ story բաժնում տեղադրել էր լուսանկարներ կրկին ամառային հանգստից: Story բաժնում հրապարկաված լուսանկարում, որը հասանելի է ընդամենը 24 ժամ, նա ներկայացել էր ուլտրակարճ զգեստով, որն էլ ավելի էր ընդգծել Լուսինեի ոտքերի սլացիկությունը: Լուսանկարին կից Լուսինե Թովմասյանը որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE