Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի մոդելի հետ

10:04   18 օգոստոսի, 2018

Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի դեռատի մոդել Շոն Սեքսթոնի հետ:

46-ամյա դերասանին աղջկա հետ, որը վերջերս հռչակվել էր Playboy's Miss May 2018, տեսել են Մալիբուի Nobu ռեստորանի մոտ:

Արդեն մեկ ամիս դերասանին չեն տեսել ընկերուհու՝ Լինդսեյ Շոկուսի հետ, եւ անգամ օգոստոսի 15-ին՝ Բենի տարեդարձի օրը, նա անցկացրել է իր երեխաների հետ, իսկ երեկ ընթրել է Շոնի հետ, սակայն կողքին Լինդսեյի ոչ մի նշան չի եղել:

Բեն Աֆլեք և Լինդսեյ Շոկուս

Ըստ երեւույթին, զույգը բաժանվել է, իսկ Աֆլեքը լիակատար հիմար է, քանի որ ձեռքից բաց է թողել այնպիսի գեղեցկուհի կնոջը, ինչպիսին Ջենիֆեր Գարներն է:

Ի դեպ,  TMZ աղբյուրների տեղեկություններով՝ օգոստոսի սկզբին դերասանի տան մոտ է հայտնվել վիթխարի բեռնատար, տանից իրեր են հանել, եւ Բենը, հավանաբար, իր ընկերուհուն «չաո» է ասել:



© NEWS.am STYLE