Ֆոտոշարք՝ մինիբիկինիով, Rolls-Royce՝ 250 հազար դոլարով եւ զբոսանքներ. Քիմ Քարդաշյանը զվարճանում է Մայամիում

12:15   18 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը հանգստանալու է ուղեւորվել Մայամի, որտեղ նրան պապարացիներն անընդհատ լուսանկարում են այս կամ այն բանով զբաղված լինելիս:

Այս անգամ մեկ օրվա ընթացքում Քիմին տեսել են դստեր՝ Նորթի, ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի եւ ընկերուհու հետ իր՝ 250,000-դոլարանոց Rolls-Royce-ով: Ընկերախումբն ուղեւորվել է ճաշելու, իսկ ավելի ուշ շոփինգով է զբաղվել:

Դե, իսկ շոփինգից հետո Քիմը զգեստափոխվել է, եւ նրան արդեն տեսել են քաղաքային լողափում:

37-ամյա հայուհին ֆոտոշարքի է մասնակցել, իհարկե դեռեւս հայտնի չէ՝ ի՞ր համար, թե՞ որեւէ պարբերականի:

Ռեալիթի շոուի աստղը լուսանկարչի առջեւ կեցվածք է ընդունել մինիբիկինիով:

Ի դեպ, Քիմի ակնոցը Ռիհաննայի եւ Dior-ի համատեղ արտադրանքն է:

Քիմին՝ լուսանկարչի, օգնականների հետ, բայց առանց Նորթի տեսել են լողափում:

Նշենք, որ այս ընթացքում Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում է մնացել, որտեղ զբաղված է կոշիկի իր նոր հավաքածուի դիզայնով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի, Mega-ի



© NEWS.am STYLE