Ռոք-աստղ Ջիլլ Ջանուսը ինքնասպան է եղել

14:25   18 օգոստոսի, 2018

Վերջերս կարծես շատացել են շոու-բիզնեսում ու երգարվեստում ինքնասպանության դեպքերը: Այս անգամ իր կյանքին վերջ է դրել Ջիլլ Ջանուսը: Page Six-ը հայտնում է , որ Huntress խմբի heavy metal երգչուհին մահացել է ԱՄՆ-ում 43 տարեկան հասակում:



Մահվան մասին տեղեկությունը հաստատել են Ջիլլի ընտանիքի ու խմբի անդամները օգոստոսի 16-ին: Ջանուսը, ով համարվում էր ռոք աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, տեւական ժամանակ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Իր փորձից ելնելով, նա հրապարակայնորեն երկրպագուներին կոչ էր արել չանտեսել նման խնդիրներ ունեցող մարդկանց:

2015 թվականին երգչուհու մոտ հայտնաբերել էին քաղցկեղ: Նույն տարվա հունիսին նա տարել էր արգանդի հեռացման վիրահատություն:

Ջիլլը համագործակցել է նաեւ The Starbreakers, Chelsea Girls ռոք-խմբերի հետ:



Ըստ տեղեկությունների, երգչուհին ինքնասպան է եղել Օրեգոն նահանգում՝ Պորտլենդում:

 



© NEWS.am STYLE