Այսօր ծնվել է Պատրիկ Սուեյզին. կյանքից վաղաժամ հեռացած դերասանի մասնակությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

15:05   18 օգոստոսի, 2018

Օգոստոսի 18-ին ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Պատրիկ Սուեյզին: Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշն այսօր կդառնար 66 տարեկան:

Սուեյզին մի շարք ֆիլմերում է նկարահանվել, որտեղ հիմնականում կերտել է ուժեղ եւ ռոմանտիկ տղամարդկանց: Իր կարիերայի ընթացքում նա երեք անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, իսկ 1991 թ-ին People ամսագիրը նրան անվանել է «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ»:

Հմայիչ ու տաղանդավոր դերասանը դեռ շատ դերեր կարող էր կերտել, եթե նրա կյանքը չխլեր չարաբաստիկ հիվանդությունը՝ քաղցկեղը: Սուեյզիի հիվանդության լուրը հայտնի դարձավ 2008 թ-ին: Մեկ տարի շարունակ դերասանը, չկորցնելով հույսն ու հավատը, պայքարում էր դաժան հիվանդության դեմ, սակայն 2009 թ-ին Պատրիկը տեղափոխվեց հիվանդանոց:  Նույն թվականի սեպտեմբերին դերասանը հեռացավ կյանքից...

Մարտահրավերներից չվախեցող, անսահման հույսի եւ լավատեսության տեր դերասանի մասնակցությամբ ֆիլմերից մի քանիսն առաջարկում ենք դիտել այսօր.

«Կեղտոտ պարեր»/Dirty Dancing

«Ուրվականը»/Ghost

«Ճանապարհի եզրի տունը»/Road House

«Ալիքի վրա»/Point Break

«Համր եղիր»/Keeping Mum



© NEWS.am STYLE