Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսը վերամիավորվել են հանուն դստեր ծննդյան տարեդարձի

15:36   18 օգոստոսի, 2018

Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսը վերամիավորվել են հանուն դստեր՝ Ռումերի, ով երեկ դարձավ 30 տարեկան:



63-ամյա դերասանի ու 55-ամյա դերասանուհու լուսանկարները հայտնվել են համացանցում:



Ծննդյան տարեդարձին միացել են նաեւ Ռումերի քույրերը՝ Տալուլան ու Սքաութը:





Ռումերի կրտսեր քույր Սքաութը բավականին հուզիչ շնորհավորանք է հղել քրոջը՝ գրելով. «Իմ ավագ քույր, իմ լավագույն ընկեր, դու հիացնում ես ինձ քո նրբությամբ: Դու ոտքից գլուխ խենթ ես ու քո մեջ այնքան բարություն ու կարեկցանք կա:







Դու ուժեղ ես ու արի, միշտ առաջ ես շարժվում ու յուրաքանյուր օրվա հետ դառնում ես ավելի լավը: Ես տեսնում եմ քո աշխատանքների արդյունքները: Գիտեմ, որ 30 տարեկանը մի փոքր «շատ» ու «սարսափելի» է թվում, բայց հիմա դու էլ ավելի վառ ես ծաղկելու ,ու ես վստահ եմ, որ քեզ մոտ ամեն բան հրաշալի է լինելու: Դու ներքուստ շողում ես: Ես երազում եմ, որ ամբողջ աշխարհը պատիվ ունենա տեսնել՝ որքան հրաշալի ես դու»:


Տալուլա եւ Ռումեր Ուիլիսները



© NEWS.am STYLE