Քահանաներ ու շպագատ. Անաստասիա Վոլոչկովայի հանգիստը Հունաստանում

16:27   18 օգոստոսի, 2018

Անաստասիա Վոլոչկովան ամառային հանգիստն է վայելում Հունաստանում: Նա Instagram-ի էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք նկարագրում են ռուս պարուհու հանգիստը:





Դրանցից մեկում վերջինս պատկերված է քահանայի հետ:



Իր իսկ խոսքերով, պարուհին եկել է բոլորի համար աղոթելու:

Ավելի ուշ Նաստյան ցուցադրել է իր հանրահայտ շպագատը:



«Ամենակարեւորը աշխատասիրությունն է, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը: Որպեսզի շպագատը լինի հրաշալի, ուղիղ ու ձիգ մկաններով, ծնկներով, ուղիղ ոտնաթաթերով, պետք է սկզբում բալետի ակադեմիայում սովորել, հետո դառնալ բալետի պարուհի, պարել աշխարհի ամենանշանավոր բեմերում, 32 պտույտ կատարել, ու շպագատը ձերն է: Բայց պե՞տք է արդյոք այն ձեզ: Ավելի լավ է ձգեք հաճույքը, բարությունը, ուրախությունը ու եթե հաջողվի, ժամանակը…», - մեկնաբանել է հրապարակումը Վոլոչկովան:



© NEWS.am STYLE