Կարճ կիսատաբատ, սիրո խոստովանություն. Նաիրա Մովսիսյանի նոր լուսանկարները

16:15   18 օգոստոսի, 2018

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը վերջերս բավականին ակտիվորեն է վարում Instagram-ի իր էջը: Նա համալրում է գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները նորերով:

Այս անգամ դերասանուհին ներկայացել է կարճ կիսատաբատով: Լուսանկարում, որը Նաիրան հրապարակել է միկրոբլոգում, նա բոկոտն է ու վայելում է հանգիստը: Նա որեւէ կերպ չի մեկնաբանել իր հրապարակումը, միայն օգտագործել է հեշթեգներ:



Նաիրան նաեւ տեղադրել է հայելային սելֆի. լուսանկարում հայելու վրա կարծես շրթներկով գրված է՝ «ես քեզ սիրում եմ»: Դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել լուսանկարին կից:

Հնարավոր է՝ գրության հեղինակն ինքն է,կամ էլ ջերմ գրությունն ուղղված է իրեն: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս լուսանկարում Նաիրայի լուքը բավականին եթերային է ու էլեգանտ:



Ավելի վաղ նա միկրոբլոգում ու story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, ներկայացրել էր իր ու դստեր՝ Մարիայի հանգստից կադրեր, որոնցում դերասանուհին լողազգեստով էր:

Նաիրան լուսանկարներից մեկում գիրք էր ընթերցում, իսկ մյուսներում պարզապես զովանում էր ամառային տապից լողավազանում:





© NEWS.am STYLE