Գարիկ Մարտիրոսյանի կինը լեռնադահուկային կուրորտում

19:10   18 օգոստոսի, 2018

Մենք դեռ վայելում ենք Երեւանում գարեջրի փառատունը, քանի որ գարեջուրը հենց այն է, ինչ մեզ հարկավոր է այս շոգին: Ի տարբերություն քաղաքականության, այն ոչ թե զատում, այլ միավորում է մարդկանց: Եվ ընդհարապես, հիշեք՝ մարդկանց կործանում է ոչ թե գարեջուրը, այլ ջուրը:

Կարծես շեղվեցին. այո, Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ինչպես եւ նախկինում, ավելի ակտիվ է Instagram-ում, քան Գարիկը: Հայազգի շոումենի կնոջ հերթական հրապարակումը նվիրված է իրեն:

«Եկել ենք Կրասնայա Պոլյանա` Ռուսաստանի լավագույն լեռնադահուկային կուրորտը: Ես դահուկ վարել չգիտեմ, բացի այդ հիմա ամառ է: Դրա համար էլ ես բարձրացա ֆունիկուլյորով, իջա ջինսով: Չեմ կարող ասել, որ դա պլանավորված գործողություն էր, բայց իջնելու ժամանակը զգալիորեն կրճատվեց» , - մեկնաբանել է գեղեցիկ լուսանկարը Լեւինան:

 



© NEWS.am STYLE