Բլոգ Լի. Կախարդական Հաղարծինի վանքը՝ կանաչապատ Դիլիջանում

20:10   19 օգոստոսի, 2018

Կանաչապատ Դիլիջանից ճանապարհով վեր խոյանալիս պարտադիր այցելության վայր է հանդիսանում Հաղարծին վանքը:

Այս վանքը, կարծես թաքնված է լեռան գագաթին՝ խիտ անտառներում եւ շրջապատված՝ լեռնային լանդշաֆտներով:

Միջնադարյան վանքի տարածքը բավականին մեծ է: Այստեղ գտնվում է Սուրբ Գրիգոր եկեղեցին (XI -րդ դար), Սուրբ Աստվածածին (1281 թ.), Սուրբ Ստեփանոս (XII-XIII) եկեղեցիները եւ XII-XIII դ.-ի եկեղեցական ծառայությունների տարբեր տարածքներ:

Այս շինություններից յուրաքանչյուրն իր անհատական հետքն է թողնում մարդկանց հոգիներում, իսկ անձրեւն այս տեղանքի մթնոլորտին շատ է համապատասխանում:

 

Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի 



© NEWS.am STYLE