Նիք Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան հաստատել են նշանադրության մասին լուրերը

20:10   18 օգոստոսի, 2018

Անցած ամսվա վերջին համացանցում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ 25-ամյա երգիչ Նիք Ջոնասն առաջարկություն է արել 36-ամյա արեւելյան գեղեցկուհուն:

Դե ինչ, լուրերը պաշտոնապես հաստատված են հենց իր՝ երգչի կողմից Instagram-յան հարթակում:

«Ապագա միսս Ջոնաս, իմ սիրտ, իմ սեր», - մեկնաբանել է սիրառատ լուսանկարը երգիչը:



Ի դեպ, հարսանեկան արարողությունը կանցկացվի հնդկական ավանդույթներին համաձայն: Հարսանիքի մանրամասները այսօր քննարկել են զույգի ծնողները:

Ամուսնական մատանու ընտրության հարցում Ջոնասն այնքան շփոթված է եղել, որ փակել է Նյու Յորքի Tiffany & Co բուտիկն ու ողջ օրն ընտրություն է կատարել:

«Նրանք այնքան երջանիկ են: Թե՛ ընկերները, թե՛ ընտանիքի անդամները շատ ուրախ են նրանց համար: Բոլորն էլ գիտեն, թե Նիքն ինչ լուրջ է վերաբերվում Պրիյանկային» , - հայտնել են ինսայդերները:



© NEWS.am STYLE