Հրապուրիչ Քիմ Քարդաշյանը ցնցել է Մայամին շքեղ ամառային զգեստով

22:10   18 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը շարունակում է վայելել իր հանգիստը Մայամիում: Հայուհին արդեն հասցրել է ֆոտոսեսիա կազմակերպել ու զբոսնել ավագ դստեր՝ Նորթի հետ:



Այս ագամ 37-ամյա հայուհին հայտնվել է տեղական պապարացիների թիրախում ընկերների՝ Լարսա Պիպենի ու Ջոնաթան Չեբանի հետ զբոսնելու ընթացքում:





Այնպես էր ստացվել, որ Քիմն ու իր ահռելի Mercedes-ը նույն գունային գամմայի մեջ էին ու շատ էին սազում իրար:






Հեռուստաաստղը ինքն է նստել շքեղ մեքենայի ղեկին:



Ի դեպ, ռեալիթի-շոուի աստղը վերջերս հայտնել էր, որ ուզում է սեփական արտադրության ներքնազգեստներ թողարկել:

Այդ բիզնես պլանը կյանքի պետք է կոչվի աշնանը, սակայն գայթակղիչ աստղը դեռ անվանում չի մտածել իր նոր բրենդի համար:





                                                                                                                       Աղբյուրը՝  Daily Mail

                                                                                            Լուսանկարները՝ Backgrid-ի, Mega-ի



© NEWS.am STYLE