Անժելա Սարգսյանի գայթակղիչ պարը

18:45   18 օգոստոսի, 2018

Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարգսյանը չի մոռանում իր երկրպագուների մասին ու շարունակում է ակտիվ կերպով վարել Instagram-յան էջը: Նա պարբերաբար գեղեցիկ սելֆիներին, հրապուրիչ լուսանկարներին ավելացնում է նորերը:

Այս անգամ դերասանուհին Instagram-ի  էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր տեսանյութեր է տեղադրել, որոնց միջոցով ներկայացրել է՝ ինչպես է անցնում իր ժամանցը:



Սեւ բլուզով ու մետալիկ էֆեկտով կիսաշրջազգեստով դերասանուհին ցուցադրել է պարային ունակությունները: Գայթակղիչ տեսանյութը որեւէ կերպ մակագրված չէ դերասանուհու կողմից, ինչպես եւ այն մեկը, որում հատուկ հավելվածի միջոցով Անժելան ներկայացել է նապաստակի ականջներով:



Ավելի վաղ նա լուսանկար էր տեղադրել, որտեղ  ներկայացել էր խորը դեկոլտեով զգեստով:

Համարձակ դերասանուհին իր հրապարակմանը կից մեկնաբանություն այդ անգամ եւս չէր թողել:



© NEWS.am STYLE