Առանց վերնազգեստի Ռիտա Օրան ցուցադրել է դաջվածքները (ֆոտո)

19:45   18 օգոստոսի, 2018

Երգչուհի Ռիտա Օրայից ամեն ինչ սպասելի է: Նա հաճախ է ուրախացնում օգտատերերին հնարավորինս անկեղծ լուսանկարներով, որոնցում պարծենում է անթերի մարմնով:

Այս անգամ բրիտանուհին Instagram-ի հետեւորդներին ներկայացել է առանց վերնազգեստի: Նման կերպ ներկայանալը թույլ է տվել ուշադրություն դարձնել երգչուհու դաջվածքներին, որոնք հաճախ չեն երեւում:



Օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել է. «Դու ինչ է, խնդիրնե՞ր ունես հագուստ կրելու հետ»:



Ավելի վաղ 27-ամյա սկանդալային շիկահերը միկրոբլոգում լուսանկարների շարք էր հրապարակել, որոնք ներկայացնում էին նրա ամառային հանգիստն ու վայելքները:

Նա իր արձակուրդն էր վայելում Մալթայում: Լուսանկարներից մեկում նա նավից նետվում էր ծովը, մյուսում պարզապես պարծենում էր փարթամ բարեմասնություններով: 



Երեւում է՝ հզոր ձայնը միակ բանը չէ, ինչով երգչուհին կարող է ու հպարտանում է:



© NEWS.am STYLE