Նազենի Հովհաննիսյանը՝ կարճ կիսատաբատով ու ռետրո ոճում

20:45   18 օգոստոսի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, կիսվում տպավորություններով:

Սակայն հիմա գեղեցիկ լուսանկարների ժամանակն է. դերասանուհի-հաղորդավարուհին ամառային հանգիստն է վայելում Իտալիայում:

Նազենին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որում ռետրո ոճում է ներկայացել: Սպիտակ, կարճ կիսատբատ, սեւ բլուզ, նոր շունչ ստացած թրենդային ռետոր արեւային ակնոցներ ու առօրեական, բայց տպավորիչ կերպարը պատրաստ է:



«Հրաշալի Սիցիլիան: Ջարդինի Նազոս (Giardini-Naxos): Սեւ ու սպիտակ, թե՞ գույնզգույն», - մեկնաբանել է գեղեցիկ լուսանկարը Նազենին՝ իր անունը հումորային կերպով համեմատելով տեղանվան հետ:

Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Նազենի Հովհաննիսյանի հինգ ամենատպավորիչ կերպարները: Նազենիի հագին ամենասովորական զգեստն էլ շքեղ տեսք է ստանում, քանի որ այս հաղորդավարուհին կարողանում է ճիշտ զգալ ու մատուցել թե՛ զեստը, թե՛ կերպարը, թե՛ դրա հետ ընտրված աքսեսուարները:



© NEWS.am STYLE