Էրիկը ցույց է տվել գեղեցկուհի ընտրյալին

21:35   18 օգոստոսի, 2018

Էրիկն այն երգիչերից է, ում երգերի ներքո մարդիկ սիրահարվում են, սեր խոստովանում: Մի խոսքով, նրա երգերը պարուրված են սիրով, ու պատահական չէ, որ երկրպագուներին այդքան շատ է հետաքրքրում, թե ով է հայկական երգարվետի ամենացանկալի փեսացուներից մեկի ընտրյալը:

Դե ինչ, երեւում է՝ «մրցավազքն» ավարտված է: Երգիչն Instagram-ի էջում հրապարակել է նոր լուսանկար, որում գրկել է մի գեղեցկուհու: Ժպտադեմ ու սիրառատ լուսանկարը Էրիկը բավականին հակիրճ է մեկնաբանել՝ գրելով. «Իմ»:



Երկրպագուների, գործընկերների ջերմ մեկնաբանություններն ու հիացմունքի խոսքերը շուտով ողողել են մեկնաբանությունների դաշտը:

Ի դեպ, հունիսի 5-ին երգիչը նշում էր ծննդյան 30-ամյակը, ինչի կապակցությամբ վերհիշել էինք նրա «սիրո խոստովանություն»-երգերը:






© NEWS.am STYLE