Մկրտիչ Արզումանյանի նոր հումորային գրառումը Պարույր Սեւակի ոճով

22:45   18 օգոստոսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի Instagram-ի էջը, կարծես, սթրեսի կամ լարվածության դեմ պայքարի լավագույն միջոցներից է: Հումորիստի մեկնաբանույուններն ու զվարճալի լուսանկարները ժպիտով են լցնում երբեմն հոգսաշատ առօրյան:

Այս անգամ հումորիստը մի լուսանկար է հրապարակել, որին նայելիս հնարավոր չէ չժպտալ: Դրական լիցքերով պարուրված լուսանկարը հումորիստը մեկնաբանել է՝ գրելով. «Մարդ կա պիջակն է շալակած տանում....»:



Հետաքրքիր է, որ օգտատեր-երկրպագուները գրության իրենց շարունակություններն են առաջարկել: Նրանցից մեկն, օրինակ, գրել է. «Մարդ էլ կա մտել է մեջը պիջակի»:

Ավելի վաղ դերասանը լուսանկար էր հրապարակել, որում մեքենայի ղեկին էր պատկերված, իսկ իր տեսքին համ ու հոտ էին հաղորդում բեղերը: 

Լուսանկարին կից դերասանը մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Դու դու չես, երբ տաքսիստ ես ու մանր ունես»:



© NEWS.am STYLE