Սոֆի Մխեյանը՝ կարճ կիսատաբատով

23:15   18 օգոստոսի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանը հաճախ է Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ուրախացնում նոր, գայթակղիչ լուսանկարներով, որոնք վերջերս ներկայացնում են նրա ծովափնյա հանգիստը:

Այս անգամ Սոֆին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում կարճ կիսատաբատով ու առօրեական ոճի հագուստով է ներկայացել: Լուսանկարի հետնամասում երեում է բնության գեղեցիկ մի պատառ:



Երգչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել այս լուսանկարը: Մի փոքր վաղ Սոֆին տեղադրել էր լուսանկար ծովափից, որում երկար կարմիր ու սեւ, վանդակավոր վերնաշապիկով էր:



Այս լուսանկարին կից Սոֆին գրել էր. «Էլ դժգոհ չեմ»:

Հիշեցնենք, որ Սոֆիի ծովափնյա շնչով ողողված լուսանկարներն այսքանով չէին սահմանափակվել: Ավելի վաղ նա եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր անեզր ծովը:






© NEWS.am STYLE