Շքեղ զգեստ, սիրառատ հպումներ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ հարսանիքի հյուրեր

13:25   19 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մասնակցել են ռեփեր 2 Chainz-ի հարսանեկան միջոցառմանը: Հայազգի հեռուստաաստղը փայլել է նեոնային երանգի շքեղ զգեստով, որն, ինչպես միշտ, ընդգծել է հայուհու շքեղ մարմինը:



41-ամյա ռեփերը չի կարողացել թաքցնել կնոջ հանդեպ սերն ու պարբերաբար արտահայտել է այն հպումների միջոցով: Քանյեն ձեռքերը չի հեռացրել 37-ամյա հեռուստաաստղի իրանից: 



Զույգը բավականին հետաքրքիր տեսք է ունեցել: Հատկապես աչքի են ընկել Քանյեի ոճային հողաթափերը (եթե կարելի է այդպես անվանել):



Քիմի երկարափեշ զգեստի խոր բացվածքն ի ցույց է դրել գեղեցկուհու սլացիկ ոտքերը:



Հայուհին զերծ է մնացել աքսեսուարներից՝ կերպարն ամբողջացնելով ընդամենը արեւային ակնոցով:

Մինիմալիստական, բայց շքեղ կերպարը թույլ է տվել Քիմին շողալ:



Քանյեն այնքան տարված է եղել կնոջով, որ անգամ գրկել ու նրան մեքենան է նստեցրել: Ռեփերը բավականին հպարտ տեսք է ունեցել աստղի կողքին:








                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail


                                                             Լուսանկարները՝ Splash-ի, Backgrid-ի, Mega-ի



© NEWS.am STYLE