Սոֆի Մխեյանը՝ զբոսանավ վարելիս

14:25   19 օգոստոսի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հաճախ է ներկայացնում առօրյայից հետաքրքիր դրվագներ, գեղեցիկ սելֆիներ, լուսանկարներ:

Հատկապես երբ երգչուհին վայելում է իր հանգիստը, նրա հրապարակումները համալրվում են նոր ու հրապուրիչ լուսանկարներով:

Այս անգամ Սոֆին միկրոբլոգում տեղադրել է կարճ հոլովակ, որում ցույց է տվել զբոսանավ վարելու իր հմտությունները:

Публикация от Sofi Mkheyan (@sofimkheyan)


Հոլովակը երգչուհու «Օրը եւ ներկան» երգի ներքո է: Այդ մասին մեկնաբանությունների դաշտում նշելուց բացի, Սոֆին նաեւ հեշթեգ է թողել` «Կիրակի»:

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում, որում կարճ կիսատաբատով ու առօրեական ոճի հագուստով էր ներկայացել: Լուսանկարի հետնամասում երեում էր բնության գեղեցիկ մի պատառ:



Երգչուհին որեւէ կերպ չէր մեկնաբանել այս լուսանկարը: Մի փոքր վաղ Սոֆին տեղադրել էր լուսանկար ծովափից, որում երկար կարմիր ու սեւ, վանդակավոր վերնաշապիկով էր:



© NEWS.am STYLE