Վինտաժի շունչը. Քենդալ Ջենները նորաձեւության դաս է տալիս

15:27   19 օգոստոսի, 2018

Քենդալ Ջենները աշխարհի ամենապահանջված մոդելներից է: Նա առանձնանում է իր նրբաճաշակությամբ, որը երեւում է աստղի ցանկացած լուքում:

Այս անգամ հեռուստաաստղ-մոդելը իսկական նորաձեւության դաս է տվել Մալիբուում՝ ներկայացնելով իր վինտաժային ոճը: Քենդալը մանուշակագույն երանգի 1960 թվականի արտադրության Cadillac Eldorado–ով շրջել է Քալիֆորնիայում:





Թերեւս, միայն շքեղ մեքենան բավարար է ամենքին տպավորելու համար, սակայն աստղը չի մոռացել իր կերպարը եւս համապատասխանեցնել տրամադրությանը:

Քենդալն ընտրել է գույնզգույն տոպ, որը համադրել է 90-ականներին արդիական ջինսե տաբատի ու դեղին սանդալների հետ, որոնց, ամենայն հավանականությամբ, կհանդիպենք հին ընտանեկան ալբոմները թերթելիս:



Վերնաշապիկ-տոպի արժեքը մոտավորապես 470 դոլար է: Քենդալը կերպարն ամբողջացրել է սեւ արեւային ակնոցով:



Նորաձեւությունը, հարկավ, բավականին «խորամանկ» երեւույթ է. այն իրերը, որոնց նայելով զարմանում էինք՝ ինչպես կարելի է կրել, ժամանակի ընթացքում դառնում են ոչ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտ:









                                                                                                       Աղբյուրը՝ Daily Mail

                                                      Լուսանկարները՝ Backgrid-ի, Instagram-ի, Mega-ի



© NEWS.am STYLE