Սոնա Ռուբենյանի տեսանյութը սքանչելի Ռիո դե Ժանեյրոյից

17:22   19 օգոստոսի, 2018

Երգչուհի Սոնա Ռուբենյանի Instagram-յան էջի վերջին ժամանակահատվածի հրապարակումներից կարելի է ենթադրել, որ երգչուհին ճամփորդում է:

Այս անգամ երգչուհին կանգ է առել Բրազիլիայում, իսկ ավելի կոնկրետ՝ կախարդական Ռիո դե Ժանեյրոում: Լուսանկարների «տեղատարափի» փոխարեն երգչուհին ներկայացրել է տեսանյութ, որը դիտելիս պարզապես հնարավոր չէ չվերհիշել անցյալի այդքան սիրված բրազիլական սերիալները:

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)

Երգչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել հրապարակումը, սակայն այդ բացը կարճ ժամանակում լրացրել են ինչպես նրա ընկերները, այնպես էլ երկրպագուները:

Հիշեցնեն, որ վերջերս Սոնան Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար էր հրապարակել իր Instagram-ի միկրոբլոգում: Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ Անի Քրիստիի «Իմ լռություն» երգի խոսքերից մի հատված գրելով:

Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է. 
 « Իմ լռություն, շտապ արթնացիր,
Տար հեռու ինձ շատախոս մտքի այս աշխարհից,
Կեղծ ժպտերեսներից...»: 



© NEWS.am STYLE