Լողազգեստով Աստղիկ Սաֆարյանը հանգստանում է լողափին

20:40   19 օգոստոսի, 2018

Իսպանաբնակ երիտասարդ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով միշտ փայլում է հմայիչ, ոճային ֆոտոշարքերով միկրոբլոգի իր հետեւորդներին մի կադր է ներկայացրել իր ծովափնյա հանգստից:

Ոճային երգչուհին այս անգամ իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա հանդես է եկել լողազգետսով:  Երգչուհին իր տեղադրած լուսանկարում կրում է սեւ լողազգեստ, որի վրայից կապույտ, ցանցավոր վերնազգեստ, իսկ ձեռքերում կա խմիչքով լի բաժակ:

Այս հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Հանգստանում եմ լողափին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել էրՓարիզում նկարահանված նոր տեսահոլովակի մասին:

. «Երգը հոգեպես ուժեղ լինելու մասին է, երբ մեր կյանքում փորձում ենք ու չի ստացվում, երբ պայքարում ենք, բայց չենք հասնում մեր ուզած արդյունքին, երբ փնտրում ես քո սերը, բայց չես գտնում եւ երբ հոգնում ես բոլոր այս մեծ ու փոքր պայքարներից, երբեմն գալիս է մի պահ, երբ հուսահատվում ես եւ անգամ ուզում թողնել ամեն ինչ, հետ կանգնել քո բռնած ուղղուց, բայց այստեղ օգնության է գալիս գերբնական մի ներքին Ուժ, որը ստիպում է քեզ չվհատվել և չհուսահատվել։ Երգն էլ հենց այդ Ուժի մասին է, որ խորհուրդ է տալիս՝ «երբեք մի դիր վերջակետ. եթե արդեն անցնում ես ստեղծված իրավիճակի միջով, ուրեմն արդեն քո մեջ ունես պայքարողի հզոր Ուժ, եւ ուրեմն՝ պետք է վստահես ինքդ քեզ եւ հավատաս քո Ես-ին ու նրան, որ դու Ուժեղ ես անկախ ամեն ինչից»»,-ասել է Աստղիկը:



© NEWS.am STYLE