Մկրտիչ Արզումանյանի՝ «անձրեւից փախած» զվարճալի տեսքը 

21:35   19 օգոստոսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի Instagram-ի էջը, կարծես, սթրեսի կամ լարվածության դեմ պայքարի լավագույն միջոցներից լինի: Հումորիստի մեկնաբանույուններն ու զվարճալի լուսանկարները ժպիտով են լցնում երբեմն հոգսաշատ առօրյան:

Այս անգամ հումորիստը մի լուսանկար է հրապարակել, որում նա դեղին անձրեւանոցով է եւ որին նայելիս հնարավոր չէ չժպտալ: Այս պոզիտիվ լուսանկարը հումորիստը մեկնաբանել է՝ գրելով. «Անձրեւից փախած»:

Ավելի վաղ դերասանը լուսանկար էր հրապարակել, որում մեքենայի ղեկին էր պատկերված, իսկ իր տեսքին համ ու հոտ էին հաղորդում բեղերը: 

Լուսանկարին կից դերասանը մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Դու դու չես, երբ տաքսիստ ես ու մանր ունես»:

 



© NEWS.am STYLE