Ալեքսանդր Բաբասյանի կնոջ հմայիչ լուսանկարը

22:10   19 օգոստոսի, 2018

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա հրապարակում է ինչպես իր աշխատանքի մասին պատմող, այնպես էլ ընտանեկան ջերմ լուսանկարներ ու տեսանյութեր: Սակայն, Լիլիթը հաճախ կիսվում է նաեւ փիլիսոփայական գրառումներով:

Լիլիթ Բաբասյանն այսօր իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է գեղեցիկ դիմահարդարմամբ: Հմայիչ լուսանկարին կից դիետոլոգը խոսել է մարդու աչքերի խորության մասին: Նա գրել է. «Որքա՞ն հաճախ եք նայում մարդկանց աչքերին: Երեւի հաճախ: Իսկ մի՞թե ներթափանցում եք դրանց մեջ: Երբեմն պետք չէ խոսել, որպեսզի բացատրել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր  Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, տեսանյութ էր հրապարակել, որում Լիլիթը ներկայացել էր հմայիչ կերպարում: Նա կրում էր ծաղկավոր, խորը դեկոլտեով վերնազգեստ: Տեսանյութն արված էր մեքենայի մեջ: Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE