Տաթեւիկ Ադումյանը՝ հումորային կերպարում

23:17   19 օգոստոսի, 2018

Հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի հետեւորդներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ տարբեր ճամփորդություններից, գեղեցիկ լուքեր, հրապուրիչ սելֆիներ: Օրերս նա մի լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր ամուսնու հետ:

Տաթեւիկը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում դերասանուհին նստած է սրճարանում: Նա աֆրիկյան դրեդներով է, իսկ լուսանկարի անվանումը խնդրել է, որպեսզի տան իր էջի հետեւորդները: Երիտասարդ դերասանուհին դեմքի զվարճալի արտահայտությամբ է: Ժպիտ առաջացնող այս լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Ւսկ դուք ինչպե՞ս կվերնագրեիք այս նկարը»:

Այս հարցմանն ակտիվ մասնակցել են նրա հետեւորդները, որոնք էլ յուրաքանչյուրն իր տարբերակն է առաջարկել սույն հրապարակմանը:

Նշենք, որ ավելի վաղ Տաթեւիկն իր ամառային հանգստից լուսանկար էր հրապարակել: Դերասանուհու ետնամասում ծովն էր, իսկ ինքը կարճ կիսատաբատով էր, սեւ բլուզով ու սպորտային կոշիկներով: Թերեւս, հանգստանալիս դերասանուհին նախընտրում է առօրյա հագուստ կրել:

 



© NEWS.am STYLE